Բավ է պառակտվել
25-11-2015 10:06

Ռուսաստանը պատրաստվում խիստ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ

Ռուսաստանը պատրատ է դադարեցնել Թուրքիայի հետ համատեղ բիզնես-ծրագրերը և հրաժարվել ռազմական համագործակցությունից ՌԴ Օդային տիեզերական ուժերի Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպի պատճառով: Այդ մասին հայտնում են տեղեական ԶԼՄ-ները, հղում անելով պատական կառույցների բարձր պաշտոնյաներին: Հրատարակության զրուցակիցը նախագահական վարչակազմում ասել է, որ  Անկարայի հետ կապված որոշումները «կոշտ» են լինելու և լուրջ ազդեցություն են ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների շատ ոլորտներում: Նա մասնավորապես, ասել է,  որ «Գազպրոմը» կգնահատի «թուրքական հոսք» խողովակաշարային  նախագծի շարունակելու նպատակահարմարությունը: Բացի այդ, վտանգի տակ կարող է հայտվել երկու երկրների միջև ամենամեծ էներգետիկ գործարքը `  «Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայի առաջին Ակկույու ատոմակայանի կառուցումը: Գործարքի արժեքը գնահատվում է  22 մլրդ դոլար, դարձնելով այն ամենամեծը  ռուսական պետական կորպորացիայի պորտֆելում: Իր հերթին, Թուրքիան կարող է սահմանափակել  ռուսական նավերի անցումը Բոսֆոր և Դարդանելի ջրանցքների միջով, ինչը, հիմնականում կազդի Սիրիայում  Խմեյմիմ ավիաբազայի  մատակարարման վրա: Սակայն համաձայն  Մոնտրեի 1936թ կոնվենցիայի, որը կարգավորում է ջրանցքների միջով անցնելու կանոնակրգը, այդ  քայլին Անկարան կարող է գնալ միայն, եթե համարի, որ իրեն պատերազմ է սպառնում: Բայց, նույնիսկ այդ դեպքում, առևտրային նավերի ազատությունը կպահպանվի, չնայած որոշ սահմանափակումներով: Լիակատար արգելք Թուրքիան կարող է դնել միայն այն դեպքում, եթե ինքը պատերազմի մեջ մտնի: