Բավ է պառակտվել
28-12-2020 19:51

Ռուսաստանը և Թուրքիան կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր բախումների ռիսկերը նվազեցման հարցը

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մելութ Չավուշօղլուն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու ռազմավարական պլանավորման համատեղ խմբի (ՌՊՀԽ) ութերորդ հանդիպմանը, որը գործում է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի (ԲՄՀԽ) շրջանակներում: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Նախատեսվում է մանրամասն մշակել Լեռնային Ղարաբաղի ծուրջ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված ընթացիկ խնդիրները: Շեշտը դրվելու է հնարավոր ռազմական բախումների ռիսկերը նվազագույնի հասցնելու և կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա:

Ուշադրության կենտրոնում կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը: Այս Կենտրոնը դիտարկվում է որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների: Ինչպես հայտնի է, կենտրոնի խնդիրները ներառում են իրավիճակի մոնիտորինգ`տեսադիտարկման մեթոդների միջոցով, մասնավորապես` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ խախտումների վերաբերյալ տվյալների հավաքում, ամփոփում և ստուգում:

Ռուսական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: