Բավ է պառակտվել
30-12-2020 12:04

Ռուսաստանը կշարունակի նպաստել հետխորհրդային տարածքում խաղաղությանը. Լավրով

Ռուսաստանն իր կողմից կշարունակի նպաստել հետխորհրդային տարածքում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանմանն, այդ թվում` Միության պետության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջոցով:

Պատասխանելով հարցին՝ «Արդյո՞ք Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը մտավախություն չունի, որ ռուս խաղաղապահները եկող տարի կարող են հայտնվել Ղարաբաղուն երկու կողմերի միջև կրակի գծում», Սերգեյ Լավրովն ասել է. Մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է անկասելիորեն կատարել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են նոյեմբերի 9-ին կողմերի՝ Վ․Պուտինի, Ի․Ալիևի և Ն․Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ։ Դրանից ելնելով ենք շարունակում միջնորդական փոխգործակցությունը Բաքվի և Երևանի հետ։շ

«Մենք ելնում ենք նոյեմբերի 9-ի Վ.Վ. Պուտինի, Ի.Գ. Ալիևի և Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ կողմերի կողմից ամրագրված բոլոր պայմանագրերի խստորեն կատարման անհրաժեշտությունից: Այս իմաստով մենք շարունակում ենք միջնորդել համագործակցությունը Բաքվի և Երևանի հետ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու տրամադրվածությունը և իրավիճակի ընդհանուր կայունացմանն ուղղված ջանքերը: Կցանկանայի նշել կողմերի ցուցաբերած համագործակցության բարձր աստիճանը «տեղում» ծագող խնդիրների լուծման հարցում։

Ռուսաստանն, իր հերթին, շարունակում է պատասխանատու կերպով և արդյունավետորեն կատարել կրակի դադարեցման երաշխավորի իր գործառույթը։ Ռուս խաղաղապահների հանդեպ սադրիչ գործողություններ առայժմ չեն եղել։

Միակ նկատելի խախտումը, որ արձանագրվել է դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուսաստանցի խաղաղապահներ չեն եղել։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի աճից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար։

Օրակարգում հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելումն է, ինչպես նաև տարածքի մաքրումը պայթուցիկ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, սուր մարդասիրական խնդիրների լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց դավանանքային պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս բոլոր ոլորտներում կա որոշակի դրական միտում, բայց կան նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով արտառոց իրավիճակը:
Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանն, ապա կարող եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աջակցել նման հանդիպումների կազմակերպմանը, հենց որ կողմերը պատրաստ լինեն դրան”։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, ծանր հրետանւ կիրառմամբ, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, հարվածներ հասցրին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:

Ըստ ՀՀ ՊՆ-ի ՝ մի քանի ժամ տևած մարտերից հետո հակառակորդին հաջողվեց մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև մոտենալ Խծաբերդին: Ադրբեջանական սադրանքի պատճառով ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում երկու կողմերն ունեցան զոհեր և վիրավորներ:

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ մի խումբ հայ զինծառայողներ դուրս բերվեցին շրջապատումից: Անհայտ կորած է համարվում 73 մարդ: Ավելի ուշ հայկական կողմին հանձնվեց զոհվածների 11 մարմին:

Մի քանի օր անց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայկական կողմին տեղեկացրեց, որ պաշտոնական Բաքուն հաստատել է Խծաբերդում 62 քաղաքացու գերեվարման փաստը: Հայկական կողմը խաղաղապահների ղեկավարությանը հանձնեց անվանական ցուցակն՝ ադրբեջանական կողմին փոխանցելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստել և Եվրոպական դատարան է ներկայացրել 53 զինծառայողի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից: