Բավ է պառակտվել
01-11-2016 11:44

Ռուսաստանը սկսել է Սու-35 կործանիչների առաքումը Չինաստան

Ռուսաստանը սկսել է Սու-35 կործանիչների առաքումը Չինաստան: Այս մասին հաղորդում է աղբյուրը պաշտպանական արդյունաբերությունում: Ըստ աղբյուրի, մինչև 2016 թ ավարտը Չինաստանին կփոխանցվի չորս մեքենա: Ինքնաթիռի տեխնիկական նկարագիրը մոտ է ռուսականին, այդ թվում ռուսալեզու ինտերֆեյսը: Դեռևս 2015 թ նոյեմբերին հաղորդվել էր Չինաստանին 24 Սու-35-ինքնաթիռների առաքման պայմանագրի կնքման մասին: Գործարքի ընդհանուր գումարը կազմում էր մոտավորապես $ 2,5 մլրդ: Բազմաֆունկցիոնալ Су-35 կործանիչի մաքսիմալ արագությունը կարող է հասնել 2,5 հազար կմ/ժ և թիռչքներ կատարել մինչև 3,4 հազար կմ հեռավորության վրա,  մարտական շառավղով՝ 1,6 հազար կմ։ Կործանիչն սպառազինված է 30-մմանոց թնդանոթով։ Բացի այդ, ինքնաթիռը զինամթերք կախելու 12 կետ ունի՝ ներառյալ հրթիռներն ու տարբեր տեսակի ռումբերը։