Բավ է պառակտվել
01-09-2021 17:14

Ռուսաստանը թույլ չի տա անպատիժ ստորացնել հայ ժողովրդին իր պատմական հողի վրա․ Զատուլին

ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը նամակ է հղել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին։

«Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այսօր հավաքվել եք միասին: Եթե հիշում եք, ես պատիվ ունեցա մի քանի տարի առաջ ձեր ֆորումում ներկայացնել Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ իմ տեսակետները: Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում չպետք է տեղի ունենար, և ռուս և հայ ժողովուրդները շատ բան կորցրին այս արյունալի հակամարտության արդյունքում՝ իհարկե, ոչ հավասար: Բայց Ստեփանակերտում և Երևանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդը անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողի վրա: Սրա գրավականը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում»,- ասվում է նամակում:
Զատուլինն ափսոսանք է հայտնել, որ այս անգամ չի կարող անձամբ մասնակցել ֆորումին, քանի որ նախընտրական քարոզարշավը Սոչիի ընտրատարածքում մտնում է կարևոր եզրափակիչ փուլ:

«Բայց հոգեպես մենք միասին ենք: Հուսով եմ `ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղևորությունս կկատարեմ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ»,- գրել է նա իր նամակում։
Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակը։