Բավ է պառակտվել
07-02-2023 17:34

Ռուսաստանը չի կարող թույլ տալ բաց առճակատում Թուրքիայի հետ, բայց չի լքում Հայաստանը. ռուս քաղաքագետ

Ռուս քաղաքագետ Դմիտրի Սուսլովը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի Դաշնության «կարմիր գծերի» մասին, բացատրել, թե ինչու Ռուսաստանը ամպագոռգոռ հայտարարություններ չի անում, չի կարող բաց առճակատման գնալ Թուրքիայի հետ և զգուշացրել է Հայաստանի համար սերբական Կրայինայի սցենարի մասին՝ Ռուսաստանի Դաշնությունից «երես թեքելու» դեպքում։

Հայաստանի սահմանները Ռուսաստանի համար «կարմիր գիծ» են

«Հայաստանի սահմանները, անխոս, «կարմիր գիծ» են Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են»,- ասել է Սուսլովը։

Նա մեկնաբանել է այն կարծիքը, որ բոլոր երկրներն ակտիվորեն աջակցում են Հայաստանին և տեղի ունեցողը որակում են որպես օկուպացիա Ադրբեջանի կողմից։

«Ռուսաստանը կարող է և չարտաբերել «օկուպացիա» բառը: Երբ Արևմուտքը հռետորական մակարդակով շատ ավելի մեծ աջակցություն է հայտնում Հայաստանին, քան Ռուսաստանը, դա չի նշանակում, որ Արևմուտքն իսկապես աջակցում է Հայաստանին, հանձնառու է պաշտպանել Հայաստանը և ապահովել նրա անվտանգությունն»,- ասել է Սուսլովը։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ Արևմուտքը պարզապես ցանկանում է թուլացնել ռուս-հայկական հարաբերությունները և Ռուսաստանի ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում։ Այսինքն՝ Արևմուտքը հետապնդում է «իր սեփական եսասիրական շահերը և ցանկանում է Հայաստանը դարձնել ռուս-արևմտյան մրցակցության հերթական ասպարեզ՝ Ռուսաստանին թուլացնելու համար»։

«Ռուսաստանի իշխանությունները չեն օգտագործում «օկուպացիա» և «ագրեսիա» բառերը, ես՝ որպես փորձագետ, ասում եմ․ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է երկօրյա ժամկետում սահմանին տեղակայել ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն, ինչն, իսկապես կկանխի Ադրբեջանի կողմից, առնվազն, լայնածավալ, ուժի կիրառման, հրետակոծության և այլնի դեպքերը, տարածքների գրավումը»,- ասել է Սուսլովը։

Թուրքիայի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը
Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հիմնումը ժամանակի հարց է․ Սաֆրաստյան
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու. Ա.Ա.Մ Քաշաթաղի տարածքային միավորում
Օտարերկրացիները կկարողանան կացության կարգավիճակ ստանալ Ռուսաստանում ներդրումների դիմաց
Ռուսաստանը կարող է ողջունել Բաքու-Երևան-Թբիլիսի երկխոսությունը, բայց մեկ պայմանով