Բավ է պառակտվել
20-03-2023 16:25

Ռուսաստանը շարունակում է մնալ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հիմնական միջնորդը. ՀՀ ԱԺ նախագահ

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական միջնորդը, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումը իրականացվում է տարբեր խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի միջնորդությամբ, որը մնում է հիմնական միջնորդը։ Այնուամենայնիվ, նախաձեռնություններ կան նաև ԱՄՆ-ի կողմից, դրանք բավականին ակտիվ են, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից»,- ասել է երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը։