Բավ է պառակտվել
14-08-2023 21:16

Ռուսաստանն աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին․ Զախարովա

Ռուսաստանն աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս թեման շահագրգիռ կողմերի միջև մեր շփումների օրակարգում է, ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին: Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում և ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։