Բավ է պառակտվել
26-05-2021 11:36

Ռուսաստանն օգնում է Հայաստանին հաղթահարել հետպատերազմյան սթրեսը․ դեսպան

Մոսկվան հսկայական ջանքեր է գործադրում Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

Ռուսաստանը միակ երկիրն է, որը գործնական օգնություն է ցուցաբերել Հայաստանին ռազմական գործողություններից հետո ստեղծված ծանրագույն իրավիճակում։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարն արդի հայ հասարակությունում» թեմայով համաժողովի ժամանակ։

Հսկայական ջանքերի գործադրմամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, ջանքեր են գործադրվել և գործադրվում հիմա Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու համար, ինչին զգալի ռեսուրսներ են ուղղվում, ընդգծել է դեսպանը։

Մենք շատ ենք կարևորում այն փաստը, որ հայ բնակչությունն արագորեն հաղթահարի հետպատերազմյան սթրեսը, զգա իրեն անվտանգ, և անվտանգության ապահովման գործում կարևոր դեր ունի նաև ռուսական ռազմաբազան:»,- նշել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար:

Կոպիրկինի գնահատմամբ, ռուս-հայկական հարաբերությունները դարերով ստուգված միություն է։ Դրանք չեն առաջացել վերջերս կամ ինչ-որ քաղաքական գործիչների ցանկությամբ․ երկու երկրների և ժողովուրդների հոգևոր արժեքների ընդհանրությունը որոշել են պատմական շրջադարձներն, աշխարհաքաղաքականությունը, դարավոր համատեղ կյանքն ու զարգացումը։

«Մեր պատմության ընդհանրությունը, այն կապերը, որոնք զարգացել դարերի ընթացքում այսօր էլ լիովին կատարում են իրենց դերը։ Մեր երկրները կապված են բազմաթիվ կապերով, շատ սերտ մարդկային կապերով: Ես չեմ խոսում տնտեսության մասին: Սա մի բան է, որը չի կարելի շրջանցվել, չի կարելի անտեսել», - հավելել է նա:

Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը վերջերս տոնեցին Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին: Ընդհանուր հաղթանակի նկատմամբ վերաբերմունքը բավականին ցուցանշական է: Ռուսների և հայերի համար սա սուրբ օր է: Նրա կարծիքով, հաղթանակի նկատմամբ վերաբերմունքը կարևոր ցուցանիշ է նրա, որ աշխարհում շատ բաներ երկու երկրները նույն կերպ են ընկալում: