Բավ է պառակտվել
21-10-2020 15:50

ՌԴ ողջունում է Մոսկվայում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ցանկությունը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները․ (Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա մեկնելու պատրաստակամության մասին֊խմբ):

Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին: Ռուդենկոյի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել խաղաղ բնակչության տառապանքները:



Հիշեցնենք, որ երկու երկրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում:
Իսկ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվայում է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

Արմինե Գևորգյան