Բավ է պառակտվել
31-08-2022 13:07

Ռուսաստանը շարունակում է աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի միջոցով, որը համանախագահում են փոխվարչապետները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պարզաբանել է, որ աշխատանքը փաթեթային լուծում է ներառում կոնկրետ երթուղիների մասով, որոնք պետք է հիմնված լինեն ինքնիշխանության և Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա և «աշխատեն տարածաշրջանի անվտանգության և տնտեսական բարեկեցության համար»։
Այս տարվա մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական ​​սահմանին։

Օգոստոսի 30-ին Մոսկվայում կայացել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների երկրորդ հանդիպումը՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ։ Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում հանձնաժողովների հետագա աշխատանքի և համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ։ Վերահաստատվել է պայմանավորվածությունը համաձայնեցված ժամկետում երրորդ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ։