Բավ է պառակտվել
20-06-2022 20:56

Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միշուստին

Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության համապատասխան: Այս մասին երկուշաբթի ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը, հայտնում է Հայաստանի վարչապետի մամլո ծառայությունը։

«Գործնական աշխատանք է տարվում եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ, որի հերթական հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շընթացքում»,- ասել է Միշուստինը։

Փաշինյանն իր հերթին կարևորել է Վերին Լարսի անցակետի հետ կապված ռուսական կողմի ընդունած որոշումները։

«Գիտեք, որ ցավոք դեռևս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ և շատ կարևոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք և որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք: Մենք այդ մասին խոսում ենք նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չհանդիպի արհեստական սահմանափակումների»,- ասել է Փաշինյանը։

Այս համատեքստում, նա կարևորել է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը։

«Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն»,- ասել է Փաշինյանը։