Բավ է պառակտվել
15-06-2016 17:19

ՌԴ-ն կուժեղացնի Սևծովյան նավատորմը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի ակտիվացման

Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման պատասխանը կդառնա ռուսական սևծովյան նավատորմի ուժեղացումը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար, սևծովյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոմոեդովը։

«Մեր պատասխանն այդ բոլոր գործողություններին պարզ է. մենք իրագործում ենք և կիրագործենք վերազինման պլաններ, Սևծովյան նավատորմ են ուղարկվում նոր սուզանավեր»,- պարզաբանել է խորհրդարանականը։

Հունիսի 14-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավորքարտուղար Յենս Սթոլթենբերգը խոստացել էր շարունակել մեծացնել Սևծովյան տարածաշրջանում ռազմական բլոկի ներկայությունը։