Բավ է պառակտվել
24-01-2023 18:50

Ռուսաստանը շատ տքնաջան և բարդ աշխատանք է տանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ. Պեսկով

«Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շատ տքնաջան ու բարդ աշխատանք է տանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահին ուղղված ԱՄՆ պետքարտուղարի կոչը՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Նախօրեին Պետդեպարտամենտից հայտնել էին, որ Էնթոնի Բլինկենը կոչ է արել Իլհամ Ալիեւին «անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային երթեւեկության համար»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

Նա նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ։

ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ
Դա Հայաստանի և Ադրբեջանի անելիք ծանր աշխատանքն է. պետքարտուղարությունը մեկնաբանել է կարգավորման գործընթացը
Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը տրամադրված են ապաշրջափակել տրանսպորտային կապերը տարածաշրջանում․ ՌԴ փոխվարչապետ
Ֆրանսիան պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ԱԳՆ ղեկավար