Բավ է պառակտվել
26-01-2022 16:17

Ռուսաստանը տեսնում է, որ արևմտյան գործընկերները «ռազմական տենդի» մեջ են. ՌԴ ԱԳ նախարար

Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքը գտնվում է «ռազմական տենդի» մեջ՝ ասելով, որ «կպատժի» Ռուսաստանին Ուկրաինայի վրա իբր ծրագրված հարձակման համար, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա մենք տեսնում ենք, որ մեր արևմտյան գործընկերներն, առանց չափազանցության, ինչ-որ ռազմական տենդի մեջ են։ Միայն դրա մասին են խոսում․ կպատժենք, դուք կհարձակվեք, մենք կպատժենք, կփրկենք Ուկրաինան, քիչ չի թվա»,- ասել է նա:

Նշելով Արևմուտքի «հիստերիկ արտահայտությունները»՝ իր դիրքորոշումը ձևակերպելիս, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել, մեզ վրա են միշտ հարձակվել, իսկ նրանք, ովքեր դա արել են, միշտ ստացել են այն, ինչին արժանի են»,- ասել է նա։

Վերջին ժամանակներս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է լարվածության դատարկ և անհիմն սրացում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղարը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժով լուծելու փորձերը կունենան լրջագույն հետևանքներ։