Բավ է պառակտվել
22-06-2016 14:46

ՌԴ-ն ստիպված է միջոցներ ձեռնարկել ի պատասխան ՆԱՏՕ-ի ագրեսիվ հռետորաբանության

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել արտադաշինքային, բոլոր պետությունների համար հավասար հավաքական անվտանգության համակարգ:

«ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը և իր ագրեսիվ գործողությունները մեր սահմանների մոտակայքում: Այդ պայմաններում մենք պարտավոր ենք հատուկ ուշադրություն դարձնել մեր երկրի պաշտպանական կարողությունների ավելացման հետ կապված խնդիրների լուծման վրա»,- ասել է Պուտինը:

«Անհրաժեշտ է ստեղծել միավորումից դուրս, բոլոր պետությունների համար հավասար հավաքական անվտանգության համակարգ: Ռուսաստանը պատրաստ է այդ կարևորագույն հարցի քննարկմանը և բազմիցս հայտարարել է երկխոսության իր պատրաստակամության մասին»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետդումայում: