Բավ է պառակտվել
02-02-2023 18:05

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին»,- ասել է նա։

Միշուստինն ընդգծել է, որ նոր տրանսպորտային երթուղիների, ենթակառուցվածքի ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, որի համաձայն, մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Շուշին, Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ Միշուստին
Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը տրամադրված են ապաշրջափակել տրանսպորտային կապերը տարածաշրջանում․ ՌԴ փոխվարչապետ
Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը
Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը փոխվում է. կոնգրեսական Փրայս
Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Միշուստինի թեկնածությունը