Բավ է պառակտվել
18-11-2021 10:37

Ռուսաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի առաջարկներով, Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել մանրամասները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման նախապատրաստական ​​փուլի հետ կապված առաջարկություններով։ Այս մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ երեկ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ 2021 թվականի մայիսի 12-ից մինչ այժմ Ռուսաստանի Դաշնության կողմից 3 առաջարկ է արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ. «երեքն էլ, ըստ էության, ընդունելի էին մեզ համար և շարունակում են ընդունելի մնալ»։

«Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց նա։

Վարչապետը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները և փորձել իրագործել առաջարկներն Ռուսաստանի արած առաջարկների շրջանակում և հիման վրա։

Նախօրեին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանին երկու առաջարկ է ներկայացվել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի վերաբերյալ, որոնց հայկական կողմը համաձայնել է։