Բավ է պառակտվել
01-10-2016 10:30

Ռուսաստանը գլխավորել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը

Ռուսաստանը հոկտեմբերի 1-ից դառնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահ: Այս ամիս կարող է ավարտվել ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը: ԱԽ առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, որում կկարգավորվի առաջիկա մեկ ամսվա աշխատանքային ծրագիրը:

Այս պահին պլանավորված է մոտ 20 նիստ,  հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը: Հիմնական թեմաներն են լինելու Աֆրիկայի հակամարտությունները՝ իրավիճակը Դարֆուրում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մալիում, Հարավային Սուդայի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաեւ մերձավորարեւելյան հակամարտությունները Սիրիայում, Եմենում: