Բավ է պառակտվել
22-02-2016 09:07

Սիրիայի հակամարտության կարգավորման խոչընդոտը Ռուսաստանն է. Չավուշօղլու

Ռուսաստանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հիմնական խոչընդոտն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նախարարը հայտարարել է, թե Ռուսաստանը, որը Սիրիայում ռազմական գործողության մեկնարկին հայտարարում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին, այս ընթացքում միայն զբաղվել է ընդդիմության դիրքերն ու խաղաղ բնակիչներին ռմբակոծելով։ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ժնևի բանակցությունները ևս Ռուսաստանը որպես «վարագույր» է օգտագործել՝ Սիրիայում օդային հարձակումներն ակտիվացնելու համար։ 
Հարցին, թե որն է սիրիական ճգնաժամը չհաղթահարելու ամենամեծ խոչընդոտը, Չավուշօղլուն պատասխանել է. «Անկասկած Ռուսաստանը»։ 
Նա հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության, սակայն հոգնել է դասեր լսել այն մասին, թե ինչպես պետք է պաշտպանի իր սահմանները։