Բավ է պառակտվել
28-02-2022 16:19

Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և էլի ավելի քան 20 երկրի համար

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, փակում է իր օդային տարածքը Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և էլի 23 երկրի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռոսավիացիան։

Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ հայտարարել էին Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին։ Մասնավորապես, դա արել են Սլովենիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան։