Բավ է պառակտվել
08-12-2024 22:20

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շտապ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ խորհրդակցություններ է նախաձեռնել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրին։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա։

Մինչդեռ նոյեմբերի վերջին թուրքամետ հակակառավարական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Սիրիայում։ Մի քանի օրում նրանք գրավեցին երկրի առանցքային քաղաքները և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։