Բավ է պառակտվել
16-08-2016 12:46

Ռուսական ավիացիան 1-ին անգամ օգտագործել է իրանական ավիաբազան՝ Սիրիայում հարվածներ հասցնելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Իրանում Տու-22Մ3 և Սու-34 ռմբակոծիչների տեղակայման մասին լուրերը:

Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ՝ թռչելով «Համադան» աերոդրոմից:

Ռմբակոծիչները խմբային ավիացիոն հարված են հասցրել Հալեպի, Դեյր էզ Զորի և Իդլիբի շրջաններում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտների ուղղությամբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել զենք-զինամթերքի հինգ խոշոր պահեստների և Սերաքաբ, Էլ Բաբ, Հալեպ և Դեյր էզ Զոր բնակավայրերի շրջաններում գտնվող գրոհայինների պատրաստման ճամբարների ուղղությամբ:

Հարվածները հասցնելուց հետո ռմբակոծիչները վերադարձել են Իրանում տեղակայման վայր:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին իրանական ավիաբազայում ռուսական հեռահար ռմբակոծիչների տեղակայման մասին: ԶԼՄ-ների տվյալներով՝ դա թույլ կտա կրճատել Սիրիայում մինչև թիրախներ թռիչքների ժամկետը 60 տոկոսով: