Բավ է պառակտվել
27-02-2022 12:03

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների

Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

«Ռուսական կողմն արդեն պատրաստ է բանակցություններին Գոմելում, այժմ մենք սպասում ենք ուկրաինացիներին»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին։

Բելառուսի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ հանդիպման համար նախապատրաստել են անհրաժեշտ ամեն ինչ և այժմ զբաղված են արձանագրային հարցերի լուծմամբ։

Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Մինսկը չի կարող դառնալ բանակցային հարթակ։

«Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը: <...>: Վարշավա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, մենք այս ամենն առաջարկել ենք ռուսական կողմին: Եվ ցանկացած այլ քաղաք մեզ հարմար է»,- ասել է նա Տելեգրամում հրապարակված տեսաուղերձում:

Ի պատասխան Պեսկովն ասել է, որ Գոմելն ընտրել է ուկրաինական կողմը։ Նա նաև խոստացել է, որ ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շուտով հանդես կգա հայտարարությամբ։

«Մենք մեր կողմից զգուշացրել ենք ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախատեսված գործողությունները չեն դադարեցվի, ինչի մասին մենք ձեզ տեղեկացրել էինք նախօրեին»,- ասել է խոսնակը։

Վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է. Կիևն իր բանակի մեծ մասը կենտրոնացրել է շփման գծում և ուժեղացրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հրետակոծությունը՝ կիրառելով Մինսկի համաձայնագրերով արգելված տեխնիկա:

Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի պատճառով հանրապետությունների իշխանությունները սկսեցին կանանց, երեխաների և տարեցների տարհանումը Ռուսաստանի շրջաններ, հայտարարեցին համընդհանուր մոբիլիզացիա և փետրվարի 19-ին խնդրեցին Ռուսաստանին ճանաչել իրենց անկախությունը։

Երկու օր անց՝ փետրվարի 21-ին, Վլադիմիր Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հրամանագրեր, իսկ փետրվարի 24-ին հայտարարեց հատուկ գործողության մեկնարկի մասին։ Նա վստահեցրել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, միայն երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումը։ Երկրի ղեկավարը նշել է, որ գործողության նպատակը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների պաշտպանությունն է, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են ցեղասպանության։
Նա նաև հորդորել է ուկրաինացի զինվորականներին չկատարել հանցավոր հրամանները, վայր դնել զենքերը և գնալ տուն։ Պուտինի խոսքերով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Կիևի ռեժիմի խղճի վրա։
ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ իրենք Ուկրաինայի տարածքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում.