Բավ է պառակտվել
21-11-2020 14:08

Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը շաբաթ օրը ժամանել է Երևան` քննարկելու Ղարաբաղում պատերազմի հետևանքների վերացումը

ՌԴ արտգործնախարարը օդանավակայանում կայացած ճեպազրույցում ամփոփել է Երևան կատարած այցի արդյունքները: Նա խոսել է երկրի իշխանությունների դիրքորոշման ու քննարկված հարցերի մասին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ է քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում:

Նրա խոսքով, հիմնական ուշադրությունը դարձվել է ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բնակչության աջակցության ցուցաբերման խաղաղապահ գործողություններին իրականացման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հստակ և լիարժեք կատարման ապահովմանն առնչվող հարցերին:

«Բոլորն ընդունել են, որ այս հայտարարությունը իրավիճակի կարգավորման այլընտրանք չունեցող միջոց է, որն անչափ սրվել էր հայտարարությունն ընդունելուց մի քանի շաբաթ առաջ: Միաձայն շեշտվել է, որ այս հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում անընդունելի են: եվ մենք վերահաստատել ենք մեր վճռականությունն՝ ամեն ինչ անել, որպեսզի այս հայտարարությունը շարունակի գործել», - ասել է նա:

Լավրովը նշել է, որ նախագահն ու վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնում է լուծել ամենալուրջ խնդիրները, կյանքեր փրկել: Երևանը լիովին հավատարիմ է ապագայում համաձայնագրի իրագործմանը, ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին, որն արդեն սկսել է գործել:
Բացի այդ, Լավրովի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ընթացքը: