Բավ է պառակտվել
12-04-2022 20:44

Ռուս խաղաղապահներն արգելում են Հայաստանի ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ․ խորհրդարանական

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն հայտնել է, որ ռուս խաղաղապահները խոչընդոտում են հայ պատգամավորների մուտքն Արցախ։

««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների և Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավել է չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն: Խաղաղապահներն ունեն ցուցակներ` մեր անուն ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

«Մի բան ակնհայտ է. ներկայիս կառավարությունը՝ Նիկոլի (Փաշինյան-խմբ.) գլխավորությամբ, կատարում է ադրբեջանա-թուրքական տանդեմի հրահանգը՝ ի դեմս Ալիևի։ Սակայն պարզ է. գաղտնի պայմանավորվածություններ են գործում, և հայտնի չէ, թե հիմա ինչ են փորձում թաքցնել»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ երեքշաբթի խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են խորհրդարանի այս շաբաթվա նիստերը և հայտարարել, որ գնալու են Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որտեղ «երկրի իրական օրակարգն է»։

«Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից հանել է Արցախի դրոշը, որը մինչ այդ տեղադրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։