հաղթելուենք
14-10-2020 15:20

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը:

Հարցին՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, արդյոք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-ինչ մեխանիզմներ, Պեսկովը պատասխանել է. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»:

Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին
ՀՀ –ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1339
Ինչպես է Ելփին գյուղը գիշերն անցկացրել կրակահերթերի տակ (Տեսանյութ)
ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան
Օդային իրադրության մասին շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ՊՆ մամուլի խոսնակ