Բավ է պառակտվել
29-09-2021 15:52

Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը կայունության երաշխիք է հանդիսանում․ Պուտին

Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնն ակտիվ գործում է և հանդիսանում է տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք, ասել է չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

“Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնն ակտիվ գործում է”,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Պուտինը։- Այս համագործակցությունը հանդիսանում է կայունության և կողմերի՝ հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք”։

Սոչիում ընթանում են Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունները։ Հանդիպման օրակարգում, ի թիվս երկկողմ հարցերի, ներառված են նաև միջազգային քաղաքականության ակտուալ թեմաներ, այդ թվում՝ իրավիճակի զարգացումը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում։