Բավ է պառակտվել
25-02-2022 19:42

Ռուսաստանին հեռացրել են Եվրոպայի խորհրդի կազմից

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Ռուսաստանին հեռացնել կազմակերպության կազմից։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվրախորհրդի նախարարների կոմիտեն՝ Իտալիայի նախագահությամբ, որոշում է կայացրել հեռացնել Ռուսաստանի Դաշնությունը իր կազմից՝ համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության 8-րդ հոդվածի», - մեջբերում է ANSA-ն նրա խոսքերը։