Բավ է պառակտվել
01-10-2019 20:44

Ռոհանին հայտարարել է ԱՄՆ թշնամական վերաբերմունքին միջազգային հանրության հակադրման անհրաժեշտության մասին

Իրանի Իսլամանական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հակադրվի Միացյալ նահանգների թշնամական և միակողմանի մոտեցմանն, ընդունելով լուրջ որոշումներ և ձեռնարկելով արդյունավետ գործողություններ։

Երևանում հոկտեմբերի 1-ին կայացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Բացի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներց (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) նիստին հրավիրված են նաև Մոլդովայի նախագահը՝ որպես միությանը կից դիտորդ երկրի ղեկավար, ինչպես նաև պատվավոր հյուրեր՝ Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը։

Ռոհանին ասել է, որ համաշխարհային համակարգը հիմնված է միջազգային հանրության բոլոր անդամների համագործակցության վրա, և բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը համաձայն միջազգային պարտավորությունների, խաղաղության, անվտանգության, կայունության և միջազգային կարգի պահպանմանը համապատասխան։

“Որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական հանրապետության դիմադրությունը և հակադրումը ԱՄՆ թշնամական և միակողմանի գործողություններին հանգեցրել են կոշտ և անմարդկային պատժամիջոցների։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն հետապնդում է շատ երկրներին, ներառյալ՝ Չինաստանն ու Ռուսաստանը, և անգամ իր որոշ դաշնակիցներին, անտեսելով միջազգային պարտավորությունները և համաձայնագրերն ու խախտելով երկկողմ համաձայնությունները”,- նշել է նախագահը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ հարկադրման միջոցները, դոլարը որպես զենք օգտագործելը “կհանգեցնեն տնտեսական ահաբեկչության, և ուղղված են հասարակ մարդկանց կյանքին”։

Ռոուհանին նաև նշել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) իրականացումը, որպես միջազգային խնդիրների լուծման գործում բազմակողմանի դիվանագիտության հաջողության արդյունավետ մոդել, պահանջում է բոլոր ստորագրող կողմերի փոխադարձ պարտավորությունների լիարժեք իրականացում, և Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամները պարտավորվում են աջակցել և իրականացնել դրա դրույթները:

«Իսլամական հանրապետությունն ակնկալում է, որ ՀԳՀԾ-ն ստորագրող կողմերն կկատարեն այն ներկայիս ծանր պայմաններում: Երկրների աջակցությունն այս բազմակողմանի նվաճմանը կարևոր է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման համար”, - ասել է նա:

Ռոուհանին ասել է, որ Միացյալ Նահանգների կործանարար գործողությունների արդյունքում ստիպված են բախվել երկրների տնտեսական հարաբերություններում բազմաթիվ խնդիրների, աղքատության աճի, ապահովության բացակայության, արտագաղթի և համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման հետ: Եվ այդպիսի լարված իրավիճակի շարունակվելը, նրա խոսքով, կհանգեցնի անդառնալի վնասի։

«Միջազգային համակարգում վախի և հուսահատության նման մթնոլորտում մեզ անհրաժեշտ է բազմակողմանի և տարածաշրջանային տնտեսական համագործակցություն՝ միջազգային համակարգում բազմակողմանիությանը զուգահեռ”, - ասել է Իրանի նախագահը:

Ռոուհանին նշել է, որ հավաքական և տարածաշրջանային համագործակցությունը տնտեսական, առևտրային և քաղաքական միությունների տեսքով, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Ասիական քաղաքակրթությունների երկխոսության ֆորումը հանդիսանում են տարածաշրջանային տնտեսական և քաղաքական ինտեգրման կարևոր գործիքներ, որոնց աջակցում է Իրանը։