Բավ է պառակտվել
17-03-2015 12:30

Խորհրդարանական կառավարման մոդելը ապագայի մոդել է.ՀՀԿ

Հանրապետական կուսակցությունը իրապես հիմնավորում է՝ ինչու անհրաժեշտ խուսափել երկրում միահեծան իշխանությունից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, պետք է փոխվի կառավարման մոդելը: «Որպես անհատ, ես դեռ 90-ականներին կողմնակից եմ եղել խորհրդարանական մոդելին, բայց այն ժամանակ, երբ նոր էինք անկախացել, բռունցք էր պետք, ու դա կարող էր լինել նախագահական մոդելը: Մեզ ղեկավար էր պետք. քանի որ մենք 70 տարի սովոր էինք եղել ապրել լծի տակ: Բայց արդեն տարիները թելադրում են, որ պետք է փոխենք մոդելը: Խորհրդարանական կառավարման մոդելը ապագայի մոդել է»,-ասաց նա: Բաղդասարյանը նկատել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա դեմ են հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին, 5-6 տարի առաջ կողմ էին դրանց:«Այդ ուժերը հայտարարում են, որ դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ թեկնածու ունեն եւ նա պետք է դառնա նախագահ: Սա քաղաքական հայտարարություն չէ: Նրանք իշխանափոխություն են պահանջում, իսկ իշխանափոխության ամենից լավ կարելի է հասնել կառավարման մոդելը փոխելով: Ինչն է նրանց խանգարում 2017-ին խորհրդարանական ընտրություններում ապահովել իրենց ձայները եւ իշխանափոխություն իրականացնել առանց ցնցումների»,-ընդգծել է Բաղդասարյանը: