Բավ է պառակտվել
05-02-2016 15:34

ՀՀԿ-ն հայտնել է օմբուդսմենի իր թեկնածուի անունը

Իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցության նիստում որոշվեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ «Այո, Հանրապետական խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում։ Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը: