Բավ է պառակտվել
01-02-2018 14:19

ՀՀԿ-ն վարչպետի պաշտոնի համար մի քանի թեկնածություն է դիտարկում. նախարար

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնի համար մի քանի թեկնածություն է դիտարկում, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասել է արդարադատության նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի պես լուրջ ու խոշոր կուսակցությունը, որը խորհրդարանական մեծամասնությամբ ներկայացված է ՀՀ ԱԺ-ում, չի կարող սահմանափակվել ընդամենը մեկ թեկնածուով:
«Այս պահին մենք դիտարկում ենք մի քանի թեկնածություն, որոնց ընտրությունը կապված կլինի երկրում առկա իրավիճակի հետ: Մենք համալիր ձևով կգնահատենք իրավիճակը ու կներկայացնենք այն թեկնածուին, ով առավել արդյունավետ կգլխավորի երկիրը», - ասել է Հարությունյանը:
Նշենք, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական կարգի, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր իրավասությունները մինչ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետին կընտրի իշխող կուսակցությունը կամ իշխող կոալիցիան։