Բավ է պառակտվել
05-02-2015 14:13

Մասնակի ճշմարտությունը նույնիսկ ստից էլ վտանգավոր է. Ռ. Հակոբյան

Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է Եռյակի կազմում ոչ իշխանական ուժերի անկեղծությունից և համաձայնեցված աշխատանքից: Այդ մասին այսօր ԲՀԿ առաջնորդի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «ժառանգություն» խմբակցության առաջնորդ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ Եռյակի որոշակի ներքին անվստահության արտահայտումը նկատելի է շարժման զինակիցների համար և նպաստում է մի շարք խնդիրների առաջացմանը: Հակոբյանի կարծիքով՝ շարժման ղեկավարները պետք է գիտակցեն պատասխանատվության աստիճանը, նրանց կողմից ամբիոնից ասված յուրաքանչյուր նախադասությունը պետք է քննարկվի և համաձայնեցվի: Բացի այդ Հակոբյանը նաև նշել է լիարժեք ճշմարտությունը ներկայացնելու անհրաժեշտությունը: «Մասնակի ճշմարտությունը նույնիսկ ստից էլ վտանգավոր կարող է լինել: Եթե մենք նշում ենք, որնախորդ ընտրությունները կեղծված էին, հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ այդ բացասական ավանդույթը սկիզբ է առել 1996 թվականին», - ասել է նա, նշելով, որ քաղաքական ուժերը սապռել են սխալվելու իրենց իրավունքը: Խոսելով ստեղծված իրավիճակից դուրսգալու մասին՝ Հակոբյանը նշել է, որ իշխանությունները պետք է քննարկեն իրավիճակը հիմնական քաղաքական ուժերի հետ, հրաժարվեն սահմանադրական բարեփոխումներից և անցկացնեն արդար ընտրություններ: Պատգամավորի կարծիքով՝ եթե այդ չկտարվի, շարժումը պետք է պնդի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: