Բավ է պառակտվել
14-04-2014 12:47

«Ես սպասելիքներ վաղուց չունեմ և չեմ էլ ուզում ունենալ».մտավորականը նոր կառավարության մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ ենք ունենք հակամշակութային մթնոլորտ: Սա շատ ավելի մտահոգիչ է, քան այն բոլոր հաջողությունները, որ ունենք: «Մշակույթը չի կարող լինել միայն հանուն մշակույթի, եթե այն չունի ելք դեպի հասարակություն, եթե չի ազնվականացնում մադրուն, հարաբերությունները, ապա գրոշի արժեք չունի»,-ընդգծեց բանախոսը:
Վերջինիս խոսքով՝ իրենենք մտածում են, որ մեզ կառավարությունը պետք է լսի իրենց: Ինչո՞ւ. «Մտավորականի խոսքը պետք է ուղղված լինի հասարակությանը, որն էլ պետք է ազդի կառավարության վրա, որպեսզի արվի այն, ինչը ուզում ենք: Ես ասում եմ և որոշակի արձագանք ստանում եմ հասարակությունից: Իշխանությունն արձագանքո՞ւմ է, թե՝ ոչ, դա իր պրոբլեմն է: Եթե չի արձագանքում, մենք ունենում ենք այն, ինչ ունենք»,- ասաց նա:
Ռուբեն Բաբայանի հավստմամաբ, ինքը սպասելիքներ վաղուց չունի և չի էլ ուզում ունենալ: Նրա բնորոշմամբ, արվեստով զբաղվելը տոն է, ինչքան էլ վատ պայմաններ ստեղծեն, եթե արվեստագետ ես, կմնաս արվեստագետ. «Փարաջանովը բանտում էլ էր արվեստագետ»:
Խոսելով նոր կառավարույունից բուն սպասելիքների մասին, Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց. «Կուզեի, որ կառավարությունն ունենա ծրագիր և բացատրի, թե ինչպես և որտեղ է տեսնում Հայաստանի ապագան: Որտեղ ասելով նկատի չունեմ պրիմիտիվ բաժանում՝ Մաքսային միություն, թե Եվրամիություն: Ես նկատի ունեմ արժեքային համակարգը: Ուզո՞ւմ ենք, որ այստեղ լինի քաղաքակիրթ կյանք, թե՞ այլ հարցեր ենք տեսնում: Մինչև այդ հարցի պատասխանը չտանք, արտագաղթի դեմը չենք առնի: Եթե ես չգիտեմ հանուն ինչի եմ ապրում այստեղ, կգերադասեմ ապրել ուրիշ տեղ: Այստեղից էլ գալիս են ծրագիր հասկացությունը և մեխանիզմները դա իրականացնելու: Այդ ժամանակ գուցե որոշենք, թե ինչ համակարգով ենք տեսնում արվեստի կառավարումը»: