Բավ է պառակտվել
28-05-2019 14:28

Հայաստանի ղեկավարությունը մասնակցել է Սարդարապատում կայացած տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

 

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեքշաբթի Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել մայիսյան մեծ ճակատամարտերի հերոսների հիշատակին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակներներ են դրել հայ ժողովրդի վերածնունդը մարմնավորող զանգակատանը։

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ հայ քաղաքական և հասարակական գործիչները մայիսյան ճակամարտերին իրենց անձնվեր մասնակցությամբ և անկախության հռչակմամբ անգնահատելի ներդրում են ունեցել պետականության վերականգնման և Հանրապետության ձևավորման գործում, ինչպես նաև փրկել են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդին։

“Ամեն տարի մենք գալիս ենք այստեղ ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ։ Մենք գալիս ենք ասելու, որ նրանց արյունը իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր շարունակում են ապրել այս նույն հողի վրա, ապացուցելու, որ մենք կենսունակ ժողովուրդ ենք, և որ մեր գոյությանը վերջ դնելու ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության”,-ասել է նա։

 

Ըստ վարչապետի, հայ ժողովուրդը, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերով ոգևշնչված, շարունակում է հաջողությունների հասնել բոլոր ոլորտներում՝ մշակույթից մինչև սպորտ, ռազմական գործից մինչև քաղաքականություն։

“Մայիսյան ճակատամարտերի հերոսների սխրանքներով ոգեշնչված քաղաքացիներն իրենց սեփական իշխանությունն են հաստատել և տեր դարձել իրենց հանրապետությանը: Յուրաքանչյուր քաղաքացի, կառավարության և խորհրդարանի անդամ, համայնքի ղեկավար և դատավոր պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում կոռուպցիայն տեղ չունի”,-ասել է նա:

Ըստ նրա, յուրաքանչյուր կոռումպացված և ծախու պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներին։

“Նրանց սխրանքներով ոգեշնչված՝ մենք մեր հայրենիքում հաստատում ենք արդարություն, իրավունքի գերակայություն և փոխադարձ հարգանքի ու օրինականության վրա հիմնված ազգային միասնություն”,-ընդգծել է նա:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը Փառքի կամարի մոտ հայրենասիրական երգով ողջունել է հայտնի շոումեն և Եվրատեսիլի մասնակից Արամ MP3, ով այժմ ծառայություն է անցնում հանրապետության զինված ուժերում։

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը: 1918թ-ին այս օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ճարտարապետ Հովհաննես Քաջազնունին նշանակվեց անկախ Հայաստանի առաջին վարչապետը: Հայկական անկախ պետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: 1918թ. մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում հերոսական հաղթանակ տարավ երկիր ներխուժած թուրք զավթիչների նկատմամբ: