Բավ է պառակտվել
27-09-2014 09:57

Ռուսաստանի հետ մերձեցման համար Վրաստանը պայման է հայտնել

Վրաստանը պատրաստ է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե դա չվնասի երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը: Այս մասին, ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Թբիլիսին, ինչպես ընդգծել է Ղարիբաշվիլին, նոր ուղղություն է վերցրել Մոսկվայի հետ հարաբերություններում: «Մենք հետևում ենք պատասխանատու, պրագմատիկ և կառուցողական հարևան լինելու ձգտման վրա հիմնված ռազմավարությանը»,- ասել է նա: 
Պաշտոնյան հիշեցրել է, որ առևտրա-տնտեսական և մշակութային կապերի վերականգնման շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը սկսվել է առանց նախապայմանների: Արդյունքում` երկու երկրների հարաբերություններում լարվածությունը նվազել է, իսկ արտահանման ծավալները` աճել:  «Մենք սկսել ենք ավելի խաղաղ գոյակցել որպես հարևաններ: Սա էլ իր հերթին հանգեցրել է ամբողջ Հարավային Կովկասի կայունությանը»,- ասել է Վրաստանի վարչապետը: Ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ վատացել էին 2008-ի պատերազմից հետո, որից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Հարաբերությունները սկսեցին վերականգնվել նախագահի պաշտոնից Միխեիլ Սաակաշվիլիի հեռանալուց հետո: