Բավ է պառակտվել
15-05-2014 09:50

Ռուսաստանն իր զորքերը Դոնեցկի և Լուգանսկի մարզեր չի ուղարկի. Ս. Լավրով

Ռուսաստանն իր զորքերը մայիսի 25-ին՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզեր չի ուղարկի, ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Դոնեցկում եւ Լուգանսկում մարդիկ չեն ցանկանում կոչվել «ռուսամետ» կամ «ամերիկամետ», նրան ցանկանում են լինել Ուկրաինայի քաղաքացիներ», - ասել է Լավրովը: Ըստ նրա` Ռուսաստանը մտադիր չէ որեւէ տեղ զորք ուղարկել:

«Եթե ակնկալում եք, որ ձեզ հավասարի պես կվերաբերվեն, իսկ ձեզ վերաբերվում են ինչպես աղբի կամ արհամարհում են, ինչպես դա անում էր Կիեւի իշխանությունը հեղաշրջումից հետո 2-3 ամիս շարունակ, այս պարագայում ես հասկանում եմ մարդկանց, որոնք ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց խնդիրների վրա։

Նրանց դեմ բանակ էր ուղարկվել: Այդ մարդիկ ցանկացել էին իրենք տնօրինել իրենց ճակատագիրը: Այդ պատճառով էլ մենք հարգում ենք այդ հանրաքվեի արդյունքները եւ մտադիր չենք զորքեր ուղարկել, ուր էլ որ լինի», - ասել է նա: