Բավ է պառակտվել
23-03-2014 14:24

Վլադիմիր Պուտին. «ՌԴ-ն ձեռնպահ կմնա Ուկրաինայի նկատմամբ վիզային վարչակարգ սահմանելուց

Ռուսաստանը ձեռնպահ կմնա  Ուկրաինայի նկատմամբ վիզային վարչակարգ սահմանելուց, նույնիսկ եթե Կիևը նման միջոց կիրառի ռուսաստանցիների նկատմամբ: Այդ մասին այսօր՝ Անվտանգության Խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ,  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Խորհրդակցության ընթացքում նաև մանրամասնորեն քննարկվել է ուկրաինական թեման, ինչպես նաև Արևմուտքի պատժամիջոցները մի շարք ռուսաստանյան պաշտոնյաների, քաղաքական գործիչների և բիզնեսմենների նկատմամբ:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջինն էր, ով ելույթ ունեցավ Անվտանգության Խորհրդի խորհրդակցությանը: Նա նշեց, որ ՌԴ արևմտյան դաշնակիցները շարունակում են խոսել Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով:
«Ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների առաջին ալիքից հետո, որոնք սկսել են գործել մի քանի օր առաջ, Օբաման հայտարարել է նոր պատժամիջոցների մասին, որոնք վերաբերվում են մոտ քսան ֆինանսական անձանց և մեկ ֆինանսական ձեռնարկության ՝ «Ռոսիա» բանկին: Նման դեպքերում դիվանագիտության մեջ որոշակի կանոններ են գործում, և մենք պատասխան միջոցների վերաբերյալ առաջարկներ ենք մշակում», - ասել է Սերգեյ Լավրովը:
«Որքա՞ն ֆիզիկական անձ», - հարցրել է նախագահը:
«Մոտ քսան», - պատասխանել է նախարարը:
"Հարկավոր է նրանցից հեռու մնալ: Նրանք վարկաբեկում են մեզ: Ինչ վերաբերվում է ֆինանսական ձեռնարկությանը, այդ մի միջին ծավալների բանկ է: Անձամբ ես այնտեղ երբեք հաշիվ չեմ ունեցել, սակայն կբացեմ այն երկուշաբթի», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Լավրովը հիշեցրել է, որ Կիևը արդեն սպառնացել է դուրս գալ ԱՊՀ կազմից: Հնչել են նաև մի շարք այլ վերամբարձ հայտարարություններ:
«Մեր ուկրաինացի հարևանները մտադիր են վիզային վարչակարգ սահմանել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եթե նման բան տեղի ունենա, մենք նույնպես կզեկուցենք Ձեզ մեր առաջարկների մասին», - հայտնել է Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերվում է առաջին դեպքին՝ ամերիկյան պատժամիջոցներին և Ուկրաինայի կողմից վիզային վարչակարգի սահմանմանը, կարծում եմ, որ առայժմ մենք պետք է ձեռնպահ մնանք պատասխան քայլերից: Նախ և առաջ, այդ վերաբերվում է Ուկրաինայի նկատմամբ վիզային վարչակարգի սահմանմանը, որովհետև այդ դեպքում կտուժեն միլիոնավոր անմեղ ուկրաինացիներ, ովքեր առանց այդ էլ հարուստ չեն, և, Ռուսաստանում աշխատելով, մի փոքր գումար են վաստակում իրենց ընտանիքներին օգնելու համար: Պետք չէ անել այդ», - համարում է Պուտինը:
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սառեցումը նույնպես Մոսկվայի նախաձեռնությամբ չէ տեղի ունեցել: Հյուսիսաթլանտյան դաշնակցությունը և Ռուսաստանը միասին ֆինանսավորել են սովետական և ռուսաստանյան ավիասարքավորման վերանորոգումը և օդաչուների ուսումը Աֆղանստանում: Այժմ ՆԱՏՕ-ն մտադիր է կասեցնել նախագիծը, իսկ Ռուսաստանը կցանկանար շարունակել այդ համագործակցությունը:
«Կարծում եմ, որ այդ աշխատանքը հետաքրքրություն է ներկայացնում բոլորիս համար, և մենք պետք է աջակցենք Աֆղանստանի գործող կառավարությանը: Խնդրում եմ Ձեզ ոչինչ չկասեցնել, իսկ կառավարության համար Ռուսաստանի բյուջեից համապատասխան ֆինանսավորում նախատեսել», - ասել է Պուտինը:


Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է, որ Ղրիմում տեղակայված ուկրաինական բանակի 72 զորամասեր հոժարակամ մտել են ՌԴ Զինվորական ուժերի կազմի մեջ: Սպաները պահպանել են իրենց զինվորական կոչումները: Զինվորականները իրենք են որոշելու իրենց հետագա ճակատագիրը:
«Մենք երեք ուղղություն ենք առաջարկում: Առաջինը՝ եթե ՌԴ բանակում ծառայելու ցանկություն կա, մենք ծառայության վայր կառաջարկենք: Երկրորդը՝ եթե զինծառայողը չի ցանկանում իր ծառայությունը շարունակել ՌԴ բանակում, սակայն ցանկանում է մնալ Ղրիմում, այսպիսի հնարավորություն ևս կա: Եվ, վերջապես, եթե զինծառայողը ցանկանում է իր ծառայությունը շարունակել Ուկրաինայի բանակում, նրան նույնպես կընձեռվեն բոլոր հնարավորությունները: Նա կարող է հանգիստ դուրս գալ Ղրիմից Ուկրաինայի բանակի մյուս զորամասերում ծառայությունը շարունակելու համար», - ասել է Պաշտպանության նախարարը:
«Սերգեյ Կուժուգետովիչ, խնդրում եմ Ձեզ այդ բոլոր մարդկանց նկատմամբ ապահովել բարյացկամ և հարգալից վերաբերմունք անկախ նրանց որոշումներից, ինչպես նաև հարգալից վերաբերմունք ուկրաինական պետական և ռազմական սիմվոլիկայի նկատմամբ», - իր համաձայնությունն է հայտնել Վլադիմիր Պուտինը:
Չորս տարի առաջ Խարկովում ստորագրված պայմանագիրը երաշխավորում էր 25 տարով ռուսական նավատորմի տեղակայումը Ղրիմում: Դմիտրի Մեդվեդևը հիշեցրել է, որ այդ ժամանակ Ռուսատանը Ուկրաինային իր կամքով զեղջով գազ է տրամադրել՝ հազար խորհանարդ մետրը հարյուր դոլար արժողությամբ:
«Ուկրաինական պետությունը խնայել է մոտ 11 միլիարդ դոլար, իսկ ՌԴ բյուջեն կարող էր օգտվել 11 միլիարդ դոլարով: Հաշվի առնելով հանգամանքների փոփոխությունը՝ Ղրիմի ՌԴ կազմի մեջ մտնելը, այդ պայմանագիրը շարունակելու հիմքերը բացակայում են: Այսպիսի պայմանագիրը ենթակա է դենոնսացիայի: Բացարձակապես իրավաչափ եմ համարում բարձրացնել Ուկրաինայի բյուջեից այդ միջոցների փոխհատուցման հարցը: Կցանկանայի հիշեցնել, որ այս պահին Ուկրաինան զգալի չափսերի պարտք ունի ՌԴ-ին վճարելու՝ ներառյալ վերջերս մեր կողմից պայմանավսորվածությունների համաձայն հատկացված երեք միլիարդը և երկու միլիարդ դոլարի չափով Գազպրոմի պարտքը», - հիշեցրել է Դմիտրի Մեդվեդևը:
«Ստացվում է, որ մենք էներգատարների վերաբերյալ արտոնություններ ենք հատկացրել անմիջապես պայմանագիրը ստորագրելուց հետո՝ 2010 թվականից, սակայն այդ նախօրոք ենք կատարել, հաշվի առնելով նավատորմի՝ 2017 թվականից տեղակայման ժամանակամիջոցը: Այսինքն, կարծես թե, մենք այդ ազդարարել ենք: Ես առաջարկում եմ քննարկել և վերլուծել այդ առանց շտապելու: Ես կխնդրեի, որպեսզի այդ գործընթացին միանա նաև Արտգործնախարարությունը, և կառավարության հետ միասին մենք կներկայացնենք մեր առաջարկները», - ասել է նախագահը: