Բավ է պառակտվել
02-04-2017 15:33

Այսօր ՀՀ-ում անցնող խորհրդարանական ընտրությունները որոշիչ դեր ունեն. Ռուստամյան

«Հայ Հեղափոխական Դաշնակցության» Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով նաև գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը, այսօր ընտրական տեղամասերից մեկում հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանական ընտրությունները որոշիչ է համարում:
« Մենք վստահ ենք, որ սա Չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է: Ես քվեարկել եմ այն վստահությամբ, որ մենք իրոք անցում ենք կատարում նոր փուլ»,- ասել է Ռուստամյանը լրագրողներին:
Նա ընդգծել է, որ «Դաշնակցությունը» ցանկանում է ավելի լուրջ ներկայություն ունենալ ապագա խորհրդարանում՝ կուսակցության սկսած գործընթացները ավարտին հասցնելու համար:
Լրագրողների հարցին, արդյոք այսօր ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգեր չե՞ն ստացել, Ռուստամյանն ընդգծեց, որ նման ահազանգերը ստացվում են դեռևս նախքան ընտրությունների օրը:« Չեմ բացառում, որ նման միջադեպեր կարող են լինել նաև այսօր»,- ավելացրել է նա:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցնում են խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին: Հանրապետության խորհրդարանում տեղերի են հավակնում հինգ կուսակցություն և չորս նախընտրական դաշինք: