Բավ է պառակտվել
31-10-2019 12:16

Հայաստանում մի շարք ՀԿ-ներ փորձում են պառակտում մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում - ՌԴ դեսպանություն

 

Չնայած Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշմանը՝ մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) Հայաստանում, օգտագործելով “դրսից կերակրվող” զանգվածային լրատվամիջոցները, փորձում են պառակտում մտցնել ռուս-հայկական հարաբերություններում։ Այս մասին ասվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարությունում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի երեկվա Հայաստան այցի արդյունքների հիման վրա։

“Ընդ որում ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող են հաջորդել նրանց առաջադրած մոտեցումներին Ռուսաստանի հետ սերտ կապերի վերաբերյալ”,- ասվել է դիվանագիտական առաքելության մամլո ծառայության տարածած հայտարարությունում։

Այս առնչությամբ, նշել են դեսպանությունում, իրավացի հարց է առաջանում. “ինչո՞ւ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրները քննարկում են ոչ թե ռուսաստանցիներն ու հայերն, այլ Արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները։ Ի՞նչ նպատակ են հետապնդում հանրապետությունում ռուսական զորակազմի տեղակայման կործանարար հետեւանքների մասին բազմաթիվ “անկախ” հետազոտությունների հեղինակները, եւ ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի խզումը։ Միանշանակ կարելի է ասել մի բան, նշված է դեսպանության մեկնաբանությունում, դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Ռուսաստանը եւ Հայաստանը”։

Բարձր մակարդակով հանդիպումներ և պայմանավորվածություններ

Դեսպանատունը շեշտել է, որ ներկայումս, չնայած մի շարք խնդրահարույց հարցերի, դարավոր ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ: Դա են հաստատում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Շոյգուի 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի արդյունքները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ նորագույն զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման արտոնյալ պայմանների և ֆինանսական օժանդակության, ինչպես նաև Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության իրականացման գործում ցուցաբերած օգնության համար:

Ռուսական ռազմակայանի կարևորությունը

Շոյգուի այցի շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությանը վերաբերող արդիական հարցեր: Այս զորամասը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին պայմանագրի (1992թ. օգոստոսի 21) և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի (1995թ. մարտի 16) հիման վրա: Վերոնշյալ համաձայնագրերին համապատասխան, երկու երկրների ղեկավարությունն ընդունում է համակարգված ռազմաքաղաքական գործողությունների անհրաժեշտությունը Կովկասի տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու և զինված ագրեսիային և այլ մարտահրավերներին համարժեք պատասխան տալու համար։

Դեսպանությունը նշել է, որ 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում տեղակայելու անհրաժեշտությունը մշտապես շեշտվել է հանրապետության իշխանությունների կողմից, ներառյալ՝ գործող կառավարությունը: Այսպես, բանակցությունների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական զորախմբի և սահմանապահների տեղակայումը Հայաստանում համարում է ռազմավարական զսպիչ գործոն Անդրկովկասում Կովկասում և հայ-ռուսական դարավոր բարեկամության խորհրդանիշ:

“Վերոհիշյալի լույսի ներքո զարմանալի չէ, որ ռուսական 102-րդ ռազմակայանը, բացի իր անմիջական առաջադրանքները կատարելուց, ակտիվորեն ներգրավված է հանրապետության հասարակական կյանքում: Ռուսական զորքերն օգնում են զարգացնել տեղական ենթակառուցվածքները, աջակցում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և անց է կացնում սոցիալական նշանակության տոնական միջոցառումներ”, - ասվել է հայտարարության մեջ: