Բավ է պառակտվել
22-07-2019 19:25

Նախիջևանում թուրքական ռազմաբազայի հիմնումը ժամանակի հարց է․ Սաֆրաստյան

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման դեպքում Թուրքիան երրորդ օտաերկրյա ռազմական բազան կբացի Նախիջևանում, երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքաբան Ռուբեն Սաֆրաստյանը։

2018 թ․ամռանն ու աշնանը հայկական մամուլում սկսեցին տեղեկություններ հայտնվել, որ Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանում, սակայն Անկարան պաշտոնապես չմեկնաբանեց այդ լուրերը։

“Ռուս -թուրքական հարաբերությունների ներկայիս ջերմացումը ռազմավարական կամ գործընկերային հիմքեր չունի, այն զուտ այսրոպեական է և կապված է կոնյուկտուրայի հետ։ Իշխանությունների միջև հարաբերությունների սառեցման պես՝ Թուրքիան կակտիվացնի իր ներկայությունը կովկասյան տարածաշրջանում”,-ասել է Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, այդ տարածաշրջանում Թուրքիայի միակ մրցակիցը Ռուսաստանն է, և Նախիջևանում բազայի ստեղծումը թելադրված է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը պահպանելու և Գյումրիում ռուսական ռազմաբազային հակակշիռ ստեղծելու անհրաժեշտությամբ։

“Թուրքիան ռազմական բազաներ ունի Սուդանում և Քաթարում։ Նախիջևանը Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և այստեղ ռազմաբազայի հիմնումը զուտ ժամանակի հարց է”,-ասել է նա

Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան կարող է ակտիվանալ Կովկասում այն դեպքում, եթե անհաջողության մատնվի Սիրիայում և Իրաքում, և եթե նվազի նրա՝ որպես տարածաշրջանում առաջնորդի դերակատարումը։

Նախիջևան Ինքնավար Հանրապետությունը պատմականորեն հայկական տարածք է, որն այսօր ադրբեջանական էքսկլավ է և ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ Ադրբեջանի հանրապետությունում։