Բավ է պառակտվել
10-05-2022 23:33

«Փաշինյանի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»․ Սաղաթելյան

Երեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Փաշինյանի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։
«Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին ասում է, որ Տավուշի, Վայոց Ձորի մարզերում կան հողեր և օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն` այդ հողերը վերադարձնելու։ Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար։ Սա միայն Արցախի հարց չէ, սա գոյաբանական հարց է՝ հայ ժողովրդի անվտանգության հարց։ Հետևաբար, Նիկոլի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,– հայտարարեց Սաղաթելյանը։

Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 7 գյուղ և Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»։
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդրի լուծման մասին (այդ հարցը մինչ այժմ չէր բարձրացվել)։ «Հնարավոր լուծումը հետևյալն է՝ Հայաստանի անկլավները մնում են Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, մնում են ՀՀ-ին»,- ասել էր նա։