Բավ է պառակտվել
04-05-2022 19:28

Ոստիկանների հետ բախումից հետո Սաղաթելյանը Հայաստանի ԱԳՆ-ի շենքում տեղադրեց Արցախի դրոշը

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը արտաքին գործերի նախարարության շենքում տեղադրեց Արցախի դրոշը։

«Մեր դիմաց փակ դռներ չկան, ցանկացած դուռ կարող ենք ոտքով բացել»,- շենքից դուրս գալով ասաց Սաղաթելյանը։

Ավելի վաղ ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շղթան Հայաստանի արտգործնախարարության դիմաց։ Ոստիկանների հետ բախումներ եղան, ինչից հետո, բանակցությունների արդյունքում, Սաղաթելյանին թույլ տվեցին ներս մտնել և տեղադրել Արցախի դրոշը։

Չորեքշաբթի ավելի վաղ հանրահավաք- երթ է տեղի ունեցել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դրա մասնակիցները ցույց անցկացրեցին խորհրդարանի շենքի մոտ, որի ընթացքում մի քանի բախում եղավ ոստիկանների հետ։