Բավ է պառակտվել
27-06-2014 16:08

Ըստ Սահակաշվիլի՝ ՀՀ-ն, Ադրբեջանն ու Բելառուսը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին

Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին, փոխանցում է Inopressa-ը: Այս մասին նա հայտարարել է Le Temps թերթի հետ զրույցում: «Վրաստանում այժմ անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել եվրոպամետ ուղղությանը: Ուկրաինայում այս գաղափարը տարածում է գտնում անգամ ռուսալեզու արեւելքում: Պարադիգմը լիովին փոխվել է», - վստահ է Սահակաշվիլին: «Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ գործընկերության քայլեր ձեռնարկեն: Ժամանակի ընթացքում նրանք բոլորը կմիանան ԵՄ-ին», - վստահ է Սահակաշվիլին: