Բավ է պառակտվել
26-04-2014 18:45

«Մենք գնահատում ենք նախկին նախագահների կարծիքները, սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը».Է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ասաց. «Մենք գնահատում ենք նախկին նախագահների կարծիքները, սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը: Շատ դրական եմ գնահատում, որ երկրի երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, պաշտոնաթող նախարարներն ունեն իրենց կարծիքը, և նրանք իրավունք ունեն քննադատել»: ՀՀԿ խոսնակի խոսքով՝ մենք չենք ապրում տոտալիտար երկրում, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ պաշտոնաթող նախագահները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը:
Հարցին` թե ինչու են կառավարության կազմում գերակշռում երկրորդ նախագահի կադրերը` ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կասեմ, որ կառավարությունում այժմ Հանրապետական կադրերն են: Եվ 98թ.-ին, և 2003թ.-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է ՀՀԿ-ն և պետք չէ զարմանալ»: