Բավ է պառակտվել
22-08-2015 10:47

Սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում նախագահի հավանական թեկնածուն

«Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀՀ կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և նախագահին օժտել միայն սիմվոլիկ դերով, մի քանի խմբեր են եղել Սերժ Սարգսյանի մոտ՝ ապագա նախագահի թեկնածուների առաջարկներով։ Նման տեսեակետ է հայտնում «Հայկական ժամանակ»-ը: Առաջադրվել են մասնավորապես Ռուբեն Վարդանյանի, Արա Աբրահամյանի թեկնածությունները։ Տրամաբանությունը հուշում է, որ վերջիններս առնվազն տեղյակ են եղել և քաջալերել են այդպիսի առաքելությունը։ Սահմանադրական փոփոխությունների տեքստում, սակայն, գրված է, որ հանրապետության նախագահ կարող է լինել վերջին յոթ տարում մշտապես Հայաստանում բնակվող միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Տեքստի այս տարբերակը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը անուղղակիորեն մերժում է Ռ. Վարդանյանի և Ա. Աբրահամյանի թեկնածությունները, որովհետև նրանք, որքան հայտնի է, նաև Ռուսաստանի քաղաքացի են։ Մեր աղբյուրները պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելու դեպքում սիմվոլիկ նախագահի ամենահավանական թեկնածուն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է: