Բավ է պառակտվել
26-11-2024 17:00

Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում

ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ուշակովը պարզաբանել է, որ գագաթնաժողովը նախագահելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանդիպումը կազմակերպվել է ռուսական տարածքում՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, սակայն միջոցառումը վարելու է ՀՀ կառավարության ղեկավարը»,- նշել է նա։

Նախագահի օգնականը նաեւ հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ արդեն ուղարկվել են։