Բավ է պառակտվել
23-11-2022 21:35

ՀԱՊԿ գագաթնաժողովն ավարտվեց. Փաշինյանը հայտարարեց 15 որոշումների ընդունման մասին, ևս 2-ն ուղարկվել են լրամշակման

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների չորեքշաբթի նիստում ընդունվել է 15 որոշում, ևս 2 փաստաթուղթ ուղարկվել է լրամշակման։

«Մենք ավարտել ենք մեր նեղ կազմով հանդիպումը նեղ ձևաչափով, ներկայացվել է 17 որոշման նախագիծ, 15-ի վերաբերյալ ունենք կոնսենսուս: Երկու նախագիծ ուղարկվել է վերանայման», - ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովն ավարտվել է և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին։

Ինչպես նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «հայ բարեկամներն առաջարկել են երկու ուղղում, սակայն որոշում է կայացվել այսօր չընդունել դրանք»։ «Մենք որոշել ենք չընդունել, չխորանալ»,- հավելել է նա։

Փաշինյանից բացի գագաթնաժողովին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Բացի այդ, միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և անվտանգության խորհուրդների պատվիրակությունները։