Բավ է պառակտվել
25-03-2014 00:48

G8-ը այլևս գոյություն չունի


Երկուշաբթի երեկոյան Նիդերլանդների մայրաքաղաքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ԵՄ ղեկավարության հետ համատեղ կհանդիպեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի նախագահները: Այդ կլինի առաջին գագաթնաժողովը, որը 1996 թվականից հետո առաջին անգամ կանցնի առանց Ռուսաստանի մասնակցության:
Գագաթնաժողովին ՌԴ-ի ներկայացուցչի բացակայության պատճառը, դարձել են Մոսկվայի գործողությունները Ղրիմում, որոնք, ըստ Արևմուտքի, հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
«Այդ ակնհայտ է. քանի դեռ գոյություն չունեն քաղաքական պայմաններ, ինչպիսինն է G8-ը, ուրեմն G8-ը այլևս նույնպես գոյություն չունի՝ ո'չ գագաթնաժողովը, ո'չ էլ այդ ձևաչափը, որպես այդպիսինը», - հայտարարել է երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երեկ՝ Նիդերլանդներում կայացած հանդիպման ընթացքում այդ դիրքորոշումը վերահաստատել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
«Ինչ վերաբերվում է G8-ին՝ այսպես ասած, խոշորագույն պետությունների երկխոսությանը, մենք Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ենք ընդունել», - ասել է նա:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ գագաթնաժողովին կքննարկվեն միջուկային անվտանգության հարցերը, սակայն խոշորագույն պետությունների առաջնորդները որոշել են հետաձգել այդ հարցերի քննարկումը Ուկրաինայի և Ղրիմի խնդիրների վրա կենտրոնանալու համար:
Երկուշաբթի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու է Հաագայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, ով, հավանաբար, գագաթնաժողովին կզեկուցի բանակցությունների արդյունքի մասին:
Կարծես թե Ղրիմը արդեն փաստացի միացել է Ռուսաստանին, և, Արևմուտքը, ինչպես ասում են դիվանագետները, «արձանագրել է տարաձայնությունները»: Արդյո՞ք քննարկելու որևէ հարց կա:
Հնարավոր օրակարգը
«Այժմ կսկսեն քննարկել նոր պատժամիջոցների ծավալը և իրագործման փուլերը, - հայտարարել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի խմբագիր Ֆյոդր Լուկյանովը, - ԱՄՆ-ը ճնշում կգործադրեն եվրոպական դաշնակիցների հանդեպ, որպեսզի նրանք ավելի կամային դառնան տնտեսական միջոցների հարցում: Կարծում եմ, որ եվրոպացիները տվյալ հարցում չափազանց զգույշ կլինեն, սակայն կաշխատեն այդ փոխհատուցել կոշտ հայտարարությունների միջոցով»:
Միջազգային հարաբերությունների մասնագետ Տատյանա Պարխալինան ենթադրում է, որ Արևմուտքը չի համարում, որ տվյալ խնդիրը փակված է, քանի որ անհանգստանում է Մոսկվայի կողմից հետագայում ուժային գործողություններից Ուկրաինայի հարավ-արևելքի մյուս շրջանների նկատմամբ:
«Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովի ելույթում շատերը հակասական ակնարկներ նկատեցին: Երկրորդ էշելոնի ծայրահեղական քաղաքական գործիչների կողմից հայտարարություններ են հնչում, թե նրանք թույլ չեն տա, որպեսզի Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցնեն, իսկ ապրիլին այնտեղ, անհայտ կերպով կհայտնվի Վիկտոր Յանուկովիչը», - հիշեցրել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, հենց այդ նույն իրավիճակում Արևմուտքի առաջնորդները, հավանաբար, ցանկանում են քննարկել հնարավոր հակահարվածի միջոցները և կրկին փորձում են լրջագույն ձևով զգուշացնել Մոսկվայում:
Տատյանա Պարխալինայի կարծիքով, գագաթնաժողովի օրակարգում կարող է հայտնվել նաև Սիրիան, ընդ որում հենց Ուկրաինայի շուրջ ծավալված իրադարձությունների կոնտեքստում: Նախկինում Արևմուտքը ուշադիր էր Ռուսաստանի կարծիքի նկատմամբ և հրաժարվեց Ասադի ռեժիմի նկտմամբ ուժային գործողություններից, սակայն քանի որ Մոսկվան պատրաստակամություն չի արտահայտել փոխզիջման դիմել Ղրիմի հարցում, իսկ խոշոր բիզնեսը նրա հետ տնտեսական կապերի խզմանը դեմ է արտահայտվում, ԱՄՆ-ը և Եվրոպան կարող են համահունչ պատասխան տալ սիրիական հարցով: